Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Մուգ կարմիր հիմնադաշտ, որի կենտրոնում տեղադրված է երկայնակի ձգվող, հարված անկյուններով մի զարդաշրջանակ, որը երիզված է սպիտակ զարդաժապավենով։ Ներսում, կենտրոնական առանցքի վրա տեղադրված են չորս քառանկյուն, իսկ կենտրոնում մեկ ուղղանկյուն շրջանակներ, որոնք իրենց ներսում ամփոփում են չորսական եռանկյուններով շրջապատված շեղանկյուններ։ Շրջանակաները երկու կողմից շրջազարդված են կենաց ծառի ոճավորված պատկերներով։ Գոտևորում է երեք զարդագոտի։
Լայնություն (սմ)՝ 124Երկարություն (սմ)՝ 347Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Սևանի ավազանՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 19.02.1982թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3835
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2014