Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Ունի կարմիր դաշտ, որի մեջ երկայնակի դասավորված են եզրերը կապույտ կեռերով հինգ շեղանկյունիներ, յուրաքանչյուրի մեջ չորսական ծաղկանախշերով, եզրերը՝ կեռիկազարդ: Շրջանակված է երկու նեղ՝ երկրաչափական և մեկ լայն՝ բուսական, սպիտակ և կարմիր ֆոնի վրա արված զարդանախշերով: Գորգի հիմնական գույներն են կարմիրը, կապույտը, սպիտակը, դարչնագույնը, շագանակագույնը և սևը: Գոտու եզրը պարանահյուս է, ունի կարպետահյուս մաս:
Խտությունը՝ 25 x 22 հանգույց
Հանգույցի տիպը՝ կրկնակի
Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, շագանակագույն
Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 1, մուգ շագանակագույն
Գույները՝ բնական, արհեստական
Ձևը՝ ուղղանկյուն
Հեղինակ՝ ԱնհայտԼայնություն (սմ)՝ 110Երկարություն (սմ)՝ 200Նյութը՝ ա. հենք՝բուրդ, բ. միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Կեսարիա- ԱյնթապՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 2747-6