Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր հիմնագույնի գորգադաշտը բաժանված է երեք հավասար մասերի։ Յուրաքանչյուր մասում պատկերված է ութական քառակուսի, որոնք իրենց մեջ ամփոփում են «Ջրաբերդ» գորգերին բնորոշ վարդակներ՝ կարմիր, կապույտ գույների։ Դաշտի վերևի մասում երեք անգամ կրկնվում է նույն արձանագրությունը՝ «1903»։ Ունի երկու զարդագոտի։ Ներքին կապույտ հիմնագույնի գոտին զարդարված է կեռանախշ պատկերներով, իսկ արտաքին կարմիր հիմնագույնով գոտին՝ փոքրիկ ութանկյուններով։ Դաշտի վրայի յուրաքանչյուր վարդակի չորս անկյուններում պատկերված են մեկական թռչնապատկերներ։
Լայնություն (սմ)՝ 140Երկարություն (սմ)՝ 258Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Ճահուկ գ. ԱզնաբերդՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբ 1903 թ.Հայտնաբերման ժամանակը՝ 29.12.1985թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5807
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2686