Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կարմիր հիմնագույնի վրա, դաշտի կենտրոնում, պատկերված է բազմանիստ հարթություն՝ հարդարված խոյեղջյուր, կեռիկաձև նախշերով։ Այս ամբողջը պարփակված է աստղաձև նախշերից կազմված մի ուղղանկյուն շրջանակով։ Դաշտի մնացած տարածքում պատկերված են աստղանախշերով ծածկված երեքական կեռիկազարդ ուղղանկյուն շրջանակներ։ Երիզված է երեք զարդագոտիներով։ Մի ծայրը վերջանում է կարճ ծոպերով։ Լայնություն (սմ)՝  180 Երկարություն (սմ)՝  240 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գանձակ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 2 կես Հայտնաբերման ժամանակը՝  30.06.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6938/102 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3067