Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Գուհարյան վիշապագորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի մուգ կապույտ հիմնագույն։ Դաշտի կենտրոնում պատկերված է մի մեծ խաչ, վերջինս իր մեջ ամփոփում է կեռաձև ելուստներով շեղանկյուն։ Ունի մուգ մանուշակագույն հիմնագույն։ Խաչի երկու կողմերում կան երկու կարմիր հիմնագույնով սեպաձև նախշեր։ Դաշտի ազատ տարածությունը լի են վարդակներով, կեռանախշերով, իսկ վերևի մասում պատկերված են հինգ մեծ սխեմատիկ թռչուններ, փոքրիկ կենդանիներ։ Ունի երեք զարդագոտի։ Կենտրոնինը լայն է, ունի դեղին հիմնագույն, զարդարված է թռչունների խիստ սխեմատիկ պատկերներով, մյուս երկուսը ունեն կապույտ հիմնագույն և զարդարված են եռաթերթ նախշերով։ Արտաքին զարդագոտու վրա կա արաբատառ արձանագրություն՝ տարի «1907 թ»։ Լայնություն (սմ)՝  150 Երկարություն (սմ)՝  255 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ-Սիսիան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1907թ. Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3689 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1880