Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ողջ հիմնադաշտը ծածկված է իրար զուգահեռ՝ մուգ կարմիր, դարչնագույն, մուգ շագանակագույն, կապույտ զարդաժապավեններով, որոնք զարդարված են ծաղկաշղթաներով։ Ունի երկու նեղ և մեկ լայն զարդագոտի։ Կենտրոնական լայն զարդագոտին նախշազարդված է վարդյակներով և մարդու ոճավորված պատկերներով, որոնք տեղադրված են երկու շարքով, գլուխներով իրար հակառակ տեղադրված։ Երկու նեղ զարդագոտիները զարդարված են ծաղկանախշերով։
Լայնություն (սմ)՝ 143Երկարություն (սմ)՝ 338Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Բասեն-ԲագրևանդՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 24.12.1981թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3695
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1886