Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Դաշտի հիմնագույնը՝ դարչնագույն, երկայնաձիգ բաժանված է երեք հատվածի՝ կենտրոնական լայն և կողային՝ նեղ, ամբողջությամբ կետազարդով առանձնացող քառակուսի զարդապատկերներով: Կենտրոնի յոթ մեծ և կողային տասներկուական պատկերները ՝ համակենտրոն, եզրերին կեռազարդերով շեղանկյունիներ են, չորս անկյուններում օձաձև, կեռաձև, բուսական զարդանախշերով: Գորգի հիմնական գույներն են կապույտը, կարմիրը, շագանակագույնը, սևը:
Ունի մեկ՝ լայն գոտի, համաչափ կրկնվող կեռազարդով: Ունիկարպետահյուս մաս:
Խտությունը՝ 27 x 23 հանգույց
Հանգույցի տիպը՝ կրկնակի
Միջնաթելի քանակը և գույնը՝ 4, կարմիր
Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, կարմիր, կապույտ, շագանակագույն
Գույները՝ բնական, արհեստական
Լեգենդ՝ Արևմտահայ Հ. Ճիզմեճյանը Պարսկաստանով, Թուրքիայով, Սիրիայով հասցրել է Երևան:
Հեղինակ՝ ԱնհայտԼայնություն (սմ)՝ 108Երկարություն (սմ)՝ 300Նյութը՝ ա. հենք՝բուրդ, բ. միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Կարս - ԿաղզվանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19 –րդ դարի վերջՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 2520