Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Բնօրինակի անվանում՝
Աղոթագորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր հիմնագույնի վրա պատկերված է վահանաձև զարդահորինվածք, որն իր մեջ ամփոփում է ավելի փոքր նմանատիպ հորինվածք։ Վահանաձև հորինվածքը լրացված է քառաթերթ վարդակներով, աստղածաղիկներով և սլաքաձև նախշերով։ Վահանը երիզված է սպիտակ գույնի նեղ շերտով, որն հարդարված է իրար կցված հնգական մանր քառակուսիներով։ Ունի երեք եզրագոտի։ Կենտրոնական լայն եզրագոտու դեղնականաչավուն հիմնագույնի վրա պատկերված են ութաթերթ վարդակներ, աստղածաղիկներ, սվաստիկայի նշաններ և քառակուսիների մեջ ամփոփված գագաթներով իրար կցված եռանկյունիներ։ Նրան հատող 2 նեղ եզրագոտիների կարմիր հիմնագույնի վրա պատկերված են մարն քառակուսիներ։ Երկու կողմից ունի կարճ ծոպեր։
Լայնություն (սմ)՝ 101Երկարություն (սմ)՝ 160Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱխալցխաՀայտնաբերման վայրը՝ ԱխալցխաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՀայտնաբերման ժամանակը՝ 25.04.1987թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6777
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3004