Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դաշտն ունի մուգ կապույտ հիմնագույն, այն գեղազարդված է իրար կցված չորս խոշոր, կեռանախշերով երիզված շեղանկյուններով: Վերջիններս, իրենց մեջ ամփոփում են երկրաչափական խառը պատկերներ՝ շեղանկյուններ, կեռանախշ քառանկյուններ, խաչանախշեր՝ որոնք ավարտվում են ոճավորված թռչնագլուխներով, վարդյակներով և փոքրիկ օձագալար նախշեր: Դաշտի ազատ տարածությունը լրացված է մանր պատկերներով՝ վարդյակներով, խոյեղջյուր նախշերով, օձագալար նախշերով և ուղղանկյունաձև հորինվածքներով: Ունի երեք եզրագոտի, ներքին և արտաքին նեղ գոտիները զարդարված են փոքրիկ քառակուսիներով, որոնք բաժանված են 4 գունահատվածների: Լայն գոտին զարդարում են կարմիր, կապույտ, սպիտակ հիմնագույներ ունեցող բազմանկյուններ, որոնք լրացված են կեռանախշ 4 ելուստներ ունեցող ութանկյուններով:
Լայնություն (սմ)՝ 133Երկարություն (սմ)՝ 340Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՎանՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 09.10.1987թ․Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6892
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3047