Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված են խաչի ոճավորված երեք պատկերներ: Խաչի թևերը ոճավորված են արմավենազարդերով: կենտրոնական խաչի մի թևի երկու կողմերում պատկերված են մեկական նշաձև նախշեր: Դաշտը լրացված է միմյանց զուգահեռ դասավորված 6 վարդյակներով, կենդանական և բուսական այլ մանրիկ նախշերով: Գոտևորում է երեք զարդագոտի լայնակա ուղղությամբ ներքին գոտու սպիտակ հիմնագույնի վրա պատկերված են Տ-աձև նախշեր, որոնք միմյանցից բաժանված են խաչանախշերով: Արտաքին զարդագոտու վրա պատկերված են ծաղկանախշեր, իսկ կենտրոնական գոտու վրա կարմիր, սպիտակ, կապույտ, դեղին, մուգ շագանակագույն թեք գծանախշեր: Լայնություն (սմ)՝  110 Երկարություն (սմ)՝  280 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18-րդ դար Հայտնաբերման ժամանակը՝  28.10.1980թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2651/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1130