Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնադաշտի վրա տեղադրված են երեք խոշոր ութանկյուն հորինվածքներ, որոնք երկու կողմից երիզված են փղոսկրագույն աղեղնաձև /վիշապներով/ ժապավեններով: Վերջիններս իրենց ներսում ունեն կեռանախշերն հիշեցնող վիշապի ոճավորված պատկերներ: Այս հորինվածքները իրարից անջատվում են կապույտ գույնով, երկար ուղղանկյուններով, որոնք ամփոփում են կենաց ծառի երկուական ոճավորված պատկերներ և գագաթներին՝ ելուստներ: Դաշտի երկու կողմերում պատկերված են թռչնատիպ հորինվածքներ՝ կանաչ և կապույտ գույներով: Մնացած ազատ մասերը զարդանախշված են վարդյակներով, կեռիկներով, ծաղկանախշերով: Դաշտը շրջափակված է երկու զարդագոտիներով: Եզրայինը նեղ է և զարդարված սղոցանախշերով, իսկ լայնը փղոսկրագույն է և նախշված խոյակներով երիզված շեղանկյունիներով: Լայնություն (սմ)՝  125 Երկարություն (սմ)՝  313 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ-Սյունիք Սիսիան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 2 կես Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3591 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1782