Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երկու ութանիստ պատկերներ, որոնց նիստերին պատկերված են չորս լայն և չորս նեղ ու երկարավուն ելուստներ։ Ութանիստերի վրա պատկերված են խաչաձև առանցքի վրա հենված մեկական վարդակներ։ Երիզված է չորս նեղ զարդագոտիներով, որոնցից եզրայինները երկշերտ, իրար մեջ խրված, զիգզագաձև երիզներով են, մյուսները ծածկված են վարդակներով։ Այս տիպի գորգեր գործել են Արևմտյան Հայաստանում՝ Վանանդում, Կարսում, ինչպես նաև Արցախում և Սևանի ավազանում։ Ներկերը բնական ներկանյութերից են։
Լայնություն (սմ)՝ 150Երկարություն (սմ)՝ 225Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Ախուրյանի շրջ.Հայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ.սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 31.03.1981թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2798/1
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1215