Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դաշտի կարմիր հիմնագույնի վրա ամփոփված եռանկյունաձև բացվածք ունեցող կապույտ հիմնագույնով ուղղանկյան մեջ ամփոփված են նույն տիպի երկու զարդաշրջանակներ։ Նրանց մեջ պատկերված քառակուսիներից ձգվում են կեռիկազարդ հորինվածքներ։ Դաշտի ազատ տարածքը լրացված է ութանկյունիներով, որոնց մեջ ամփոփված են աստղանախշեր։ Գորգի կենտրոնական լայն զարդագոտին զարդանախշված է աստիճանավոր եզրերով գծայնացված ծաղկանախշերով։
Լայնություն (սմ)՝ 117Երկարություն (սմ)՝ 150Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Գանձակ-ՏավուշՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՀայտնաբերման ժամանակը՝ 09.09.1982թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5306
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2189