Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Բնօրինակի անվանում՝
Դեղնաքյունջ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
«Դեղնաքյունջ» տիպի է։ Գորգադաշտը բաժանված է վեցանկյունատիպ՝ աստիճանաձև կտրտված եզրերով երկու զարդաշրջանակների, որոնցից ներքինը մուգ կապույտ հիմնագույնով է, իսկ արտաքինը՝ կարմիր։ Գորգադաշտի անկյունների հիմնագույնը սպիտակ է։ Ներքին վեցանկյուն զարդաշրջանակը լրացված է «ֆերրահան» գորգերին բնորոշ զարդահորինվածքներով։ Գորգը բոլորում է երեք զարդագոտի։ Ներքին և արտաքին գոտիներին պատկերված են կարմիր եզրերով շեղանկյունիներ՝ մուգ կապոըյտ հիմնագույնով։ Կենտրոնական գոտու վրա երկու շարքով անցնում են հայկական տպատառ Ճ-ի նման նախշեր, վերջինիս միջով անցնում են կանաչ գույնի ոլորանախշեր, կարմիր գույնի կլոր նախշեր։
Լայնություն (սմ)՝ 150Երկարություն (սմ)՝ 236Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՂուկասյանՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. կեսՀայտնաբերման ժամանակը՝ 04.01.1983թՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4115
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2389