Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր հիմնադաշտի վրա պատկերված են աստիճանաձև եզրերով բազմանկյուն երկու մեդալիոններ, որոնց կապույտ հիմնագույնի վրա ընդգրկված են կանաչ տերևներով կարմիր, դեղին, կապույտ թերթիկներով վարդակներ։ Գոտևորող լայն զարդագոտու՝ շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված են ճյուղատարած ծաղկանախշերի շղթա։ Ներիքն ոչ լայն գոտու կապույտ հիմնագույնի վրա ծաղկանախշեր են արված, որոնք իրենցից ներկայացնում են անկանոն տարածվող երկրաչափական հորինվածքներ։ Լայն գոտու երկու կողմից բոլորում է հնգանկյուն կարմիր գույնի շրջերիզը։ Կարմիր հիմնադաշտի վերևում կանաչ գույնով գրված է երկու անգամ «1927 թ.»։
Լայնություն (սմ)՝ 160Երկարություն (սմ)՝ 228Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Իջևանի շրջ.Հայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբ 1927թ.Հայտնաբերման ժամանակը՝ 18.08.1981թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3154/5
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1445