Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր հիմնագույնի վրա պատկերված են բեկբեկուն եզրերով շեղանկյունաձև երեք հարթություններ, որոնք երիզված են կապույտ շերտով՝ նույնպես բեկբեկուն եզրերով։ Դաշտի մնացած մակերեսը զարդանախշված է քառակուսաձև զարդանախշերով, ոճավորված թռչնագլուխներով։ Երիզված է երեք նեղ զարդագոտիներով, եզրայինները կապույտ, կենտրոնականը՝ կարմիր հիմնագույնով են և ծածկված վարդակների պատկերներով։ Մի ծայրին ունի կարճ ծոպեր, մյուսին հյուսածո նեղ շերտ։
Լայնություն (սմ)՝ 162Երկարություն (սմ)՝ 225Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱրցախՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 21.04.1981թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2898
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1286