Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր հիմնադաշտը զարդարում են հինգ ութանկյուն զարդաշրջանակներ, որոնք իրենց մեջ ամփոփում են ավելի փոքր ութանկյուններ և բողբոջանման նախշեր։ Դաշտի ազատ տարածությունը լի է խաչանախշերով, խոյաձև պատկերներով, նշաձև նախշերով։ Երկու եզրերին պատկերված են «Թալիշ» տիպի գորգերին բնորոշ զարդանախշեր՝ չորս ելուստ ունեցող ուղղանկյունաձև պատկերներ։ Ունի երեք զարդագոտի։ Կենտրոնի կարմիր հիմնագույն ունեցող գոտին զարդարված է փոքրիկ քառակուսի պատկերներով, իսկ մյուս երկու գոտիները՝ օձագալար նախշերով։
Լայնություն (սմ)՝ 136Երկարություն (սմ)՝ 316Նյութը՝ բուրդ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ Արցախ-ՍյունիքՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 26.09.1978թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
168/1
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-106