Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի կապույտ և շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված են չորս խոշոր կեռիկազարդ շեղանկյուններ, որոնց կենտրոնները հարդարված են ոճավորված «կենաց ծառի» մեկական պատկերներով։ Ազատ մնացած տարածությունը լրացված է վարդակներով և կեռանախշերով։ Գոտևորում է երեք զարդագոտի և չորս գծաժապավեն։ Ներքին և արտաքին գոտիները զարդարված են իրար կցված եռանկյունի ժապավեններով, իսկ կենտրոնինը գեղազարդված է խոշոր վարդակներով։ Գորգը մի կողմից ունի կարճ ծոպեր։ Լայնություն (սմ)՝  131 Երկարություն (սմ)՝  245 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոր Բայազետ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  04.11.1986թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6658 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2958