Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կենտրոնական դաշտի դարչնագույն հիմնագույնի վրա երեք խոշոր բազմանկյուն հորինվածքներ են՝ սպիտակավուն հիմնագույնով, որոնց մեջ նույն հորինվածքը կրկնող կարմիր հորինվածքներ են։ Դաշտի ազատ մնացած տարածության վրա պատկերված են բազմագույն աստղածաղիկներ, վարդակներ, Տ-աձև նախշեր, իսկ վերին երկու անկյուններում երկու մարդկային կերպարներ։ Ունի երեք զարդագոտի։ Կենտրոնի համեմատաբար լայն գոտու մոխրագույն հիմնագույնի վրա պատկերված են կենտրոնում խաչով վեցանիստեր պարունակող ելուստավոր հորինվածքներ, իսկ երկու նեղ գոտիների կանաչավուն և դարչնագույն հիմնագույների վրա՝ վարդակներ։
Լայնություն (սմ)՝ 120Երկարություն (սմ)՝ 235Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Վայոց ձորՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՀայտնաբերման ժամանակը՝ 21.05.1981թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2868
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1258