Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Մուգ կապույտ հիմնադաշտի կենտրոնում տեղադրված է կտրտված եզրերով մի մեդալիոն, որի անկյուններում պատկերված են չորս խոշոր վարդակներ, իսկ կենտրոնում վեցանկյուն զարդահորինվածք։ Նույն առանցքի վրա, մեդալիոնի երկու կողմերում տեղադրված են սափորներ, որոնցից ելնում են «կենաց ծառեր» զարդարված ծաղկանախշերով և տերևանախշերով։ Դաշտի անկյուններում պատկերված են կենտրոնական մեդալիոնի ¼ մասերը։ Ունի երեք զարդագոտի, որոնք զարդանախշված են ծաղկանախշերով։ Կենտրոնական գոտին շրջափակված է եզրագոտիներով, որոնք սղոցանախշեր են պարունակում։ Մի կողմից ունի կտրտված ծոպեր։
Լայնություն (սմ)՝ 135Երկարություն (սմ)՝ 200Նյութը՝ բուրդ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԴիզակՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. 1-ին կեսՀայտնաբերման ժամանակը՝ 09.09.1982թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5298
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2181