Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ունի նեղ, մուգ շագանակագույն հիմնագույնով դաշտ, որի կենտրոնական առանցքի վրա դասավորված են յոթ երկարավուն զարդաշրջանակներ, արված կարմիր, կանաչ, կապույտ հիմնագույներով։ Դրանց միջև պատկերված են Բուսանախշեր, շեղանկյուններ և մանրիկ ծաղկանախշեր։ Դաշտը շրջապատող զարդագոտին լայն է, կարմիր հիմնագույնով և զարդանախշված խոշոր վարդակներով։ Հաջորդ գոտին փղոսկրագույն է՝ զարդանախշված աստղածաղիկներով։ Եզրային գոտին «շուշանի» զարդանախշով է արված։
Լայնություն (սմ)՝ 120Երկարություն (սմ)՝ 235Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԿոգովիտՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՀայտնաբերման ժամանակը՝ 09.09.1982թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5307
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2190