Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Բալագույն հիմնագույնի գորգադաշտի կենտրոնում պատկերված է խոշոր, զիգզագ եզրերով զարդահորինվածք, կենտրոնում՝ ուղղանկյունաձև զարդանախշ, իսկ չորս անկյուններում վարդակներ, քառակուսիներ և այլ մանր նախշեր։ Այս խոշոր զարդահորինվածքը երկու կողմերից ելուստավոր է, յուրաքանչյուր կողմում պատկերված է կենաց ծառ՝ զարդարված խաչանախշերով ու մեկական սկահակաձև հորինվածքով։ Դաշտի անկյունները բաժանված են դաշտից զիգզագ ժապավեններով և զարդարված են վարդակներով և ծաղկանախշերով։ Ունի երեք զարդագոտի, կենտրոնի լայն գոտին գազարագույն հիմնագույնի է, գեղազարդված «մեխակ» կոչվող նախշով, իսկ մյուս երկուսը՝ կետանախշերով։
Լայնություն (սմ)՝ 203Երկարություն (սմ)՝ 137Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՄեղրիՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. 2 կեսՀայտնաբերման ժամանակը՝ 30.04.1985թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6078/1
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2794