Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կապույտ հիմնագույնի վրա պատկերված են երկու խոշոր ութանիստ հարթություններ, որոնց մեջ պարփակված են մեկական կապույտ ութանիստեր և նրանց եզրերին պատկերված կանաչ գույնի ելուստներ։ Դաշտի ազատ տարածքը լրացված է կեռիկներով երիզված շեղանկյուններով, խաչաձև պատկերներով, վարդակներով։ Երիզված է երեք զարդագոտիներով՝ եզրայինները ծածկված են մանր տերևանախշերով, իսկ կենտրոնինը՝ կապույտ հիմնագույնի վրա տրված ճյուղատարած բուսանախշերով է ծածկված։
Լայնություն (սմ)՝ 145Երկարություն (սմ)՝ 240Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Ջավախք-Բարձր ՀայքՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 21.05.1981թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2910
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1297