Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դեղին հիմնագույնի վրա պատկերված են աստիճանաձև կտրտված եզրերով, սլաքաձև զույգ ելուստներով վեցանկյուն երկու զարդաշրջանակներ, որոնց մեջ վեցանկյունատիպ՝ մեկ սլաքաձև ելուստով շրջանակում ամփոփված են երկուական բոսանախշեր։ Դաշտի վրա կան երկու հատ վեցանկյունատիպ սլաքաձև մեկ ելուստով շրջանակներ, կան նաև մանրիկ ծաղկախաչեր։ Գոտևորում է երեք զարդագոտի, ներքին և արտաքին գոտու վրա (դեղնագույն հիմնագույն) կան պարույրաձև զարդանախշեր, իսկ կենտրոնական գոտու վրա տերևանախշեր, որոնց մեջ ու մեջ առկա են կենաց ծառի պատկերներ։ Լայնություն (սմ)՝  128 Երկարություն (սմ)՝  277 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ–Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  13.11.1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2704/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1158