Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կեռիկներով եզրավորված հինգ բազմանկյուն շրջանակների մեջ ամփոփված են արծվագորգերին բնորոշ մեկական բուսանախշեր, որոնց շուրջը կան թռչնի պատկերներ։ Դաշտի վերին մասում սպիտակավուն շերտի վրա կա մակագրություն «աղաջան»։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Կենտրոնական գոտու սպիտակավուն հիմնագույնի վրա պատկերված են խոշոր աստղածաղիկներ։ Նույն զարդագոտու կարմրավուն հատվածի վրա պատկերված են եղջյուրավոր զույգ կենդանիներ և մարդու մեկ ֆիգուր, իսկ վերին մասում կա արձանագրություն «1902» և մարդկային զույգ ֆիգուրներ։ Ներքին գոտու մուգ շագանակագույն հիմնագույնի վրա արված են ծաղկանախշեր, իսկ արտաքին գոտու վրա աստղածաղիկներ՝ վերցված բազմանկյուն շրջանակների մեջ և մարդու պատկերներ։
Լայնություն (սմ)՝ 126Երկարություն (սմ)՝ 284Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԲայազետՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1902թ․Հայտնաբերման ժամանակը՝ 24.05.1980թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2382
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1052