Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դաշտի մուգ կապույտ հիմնագույնի վրա տեղադրված են չորս խոշոր կտրտված եզրերով բազմանիստեր, որոնք իրենց մեջ ամփոփում են կեռիկազարդ շողանկյունիներ և մեկ շեղանկյունաձև վարդակ։ Ազատ տարածքը լրացված է կեռիկազարդ նախշերով։ Գորգն ունի երեք զարդագոտի։ Ներքին և արտաքին գոտիները գեղազարդված են փոքրիկ, գույնզգույն բազմանիստերով, իսկ կենտրոնինը՝ «գինու բաժակ» զարդանախշով։ Մի կողմից ավարտվում է հյուսածո երիզով։ Դաշտի վրա, երկու անգամ, կրկնվում է միևնույն հայատառ արձանագրությունը « ՍՈԼԲԻ»։
Լայնություն (սմ)՝ 110Երկարություն (սմ)՝ 245Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԳարդմանՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 25.12.1987թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7185
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3191