Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դաշտի վրա թեքությամբ, ռիթմիկ շարքերով դասավորված են նեղ գունաշերտեր՝ սև, կարմիր, կանաչ և այլ հիմնագույներով, որոնք գեղազարդված են գույնզգույն ծաղկանախշերով, սլաքաձև նախշերով և մանր վարդակներով։ Գոտևորում է չորս զարդագոտի։ Ներքին գոտին զարդարված է ժապավենաշղթայով, երկրորդ և չորրորդ գոտիները՝ գույնզգույն սլաքանախշերով, իսկ երրորդ գոտին՝ խառը երկրաչափական պատկերներով։ Մի կողմից ավարտվում է կարճ ծոպերով։
Լայնություն (սմ)՝ 148Երկարություն (սմ)՝ 325Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Բարձր ՀայքՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՀայտնաբերման ժամանակը՝ 25.12.1987թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7187
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3193