Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտը, որն ունի կապույտ հիմնագույն, զարդանախշված է երկու կողմից սեպաձև ելուստ ունեցող խոշոր ատամնավոր եզրերով ուղղանկյունաձև պատկերով, որը զարդարված է երեք խոշոր նախշերով, վարդակներով, կեռիկազարդ եզրերով շեղանկյուններով։ Ունի երեք զարդագոտի, որոնցից ներքինը և արտաքինը շագանակագույն հիմնագույնի են՝ զարդարված զիգզագ ժապաբվենով, իսկ կենտրոնինը բաց կապույտ հիմնագույնի է՝ տերևանախշերով և վարդակներով զադրանախշված։ Լայնություն (սմ)՝  142 Երկարություն (սմ)՝  230 Նյութը՝  բուրդ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3659 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1850