Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված են «ֆեռահան» գորգերին բնորոշ զարդահորինվածքներ։ Դաշտը երիզված է կտրտված եզրերով ժապավենով։ Գոտևորում է յոթ զարդագոտի։ Կենտրոնական լայն գոտու սպիտակ հիմնագույնի վրա պատկերված են չորս նշաձև պատկերների մեջ ամփոփված կենաց ծառի ոճավորված պատկերներ։ Նրան հարող երկու նեղ գոտիները հարդարված են ալիքաձև գծանախշերով։ Հաջորդ երկու գոտիները ավելի լայն, որոնց սպիտակ հիմնագույնի վրա բուսանախշեր են պատկերված։ Ներքին և արտաքին գոտիների դեղնականաչավուն հիմնագույնի վրա պատկերված են խաչապատկերներ՝ երկու կողմից հարդարված Տ-աձև նախշերով։ Եզրին կա հյուսածո նեղ շերտ։ Լայնություն (սմ)՝  220 Երկարություն (սմ)՝  440 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իրան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1986թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6667 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2961