Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի ճահճականաչավուն հիմնագույնի վրա պատկերված են ուղիղ շարքով դասավորված աստղածաղիկներ, որոնց ներսում ամփոփված են խաչահիմք զույգ թռչնագլուխներ։ Դաշտը ներսից երիզված է շուշանապատկերներով։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Կենտրոնական, լայն գոտու վարդագույն հիմնագույնի վրա պատկերված են ծաղկանախշեր։ Ներքին և արտաքին գոտիները հարդարված են իրար կցված չորս փոքրիկ քառակուսիներով։ Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  340 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բագրևանդ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  28.09.1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7575/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3495