Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կենտրոնական մասում պատկերված է վեցանկյուն զարդաշրջանակ, որին ներգծված են նույնատիպ զարդաշրջանակներ առանց որևէ գեղազարդման։ Այդ զարդաշրջանակի ներքևի հատվածում կա թվագրություն «1816 թ.» և անընթեռնելի տառեր։ Արձանագրությունից ներքև դարձյալ պատկերված է համեմատաբար փոքր շեղանկյուն զարդահորինվածք։ Լայնակի եզրերը ունեն երկու զարդագոտի։ Ներքինը հիշեցնում է նոճի, իսկ արտաքինը հարդարված է իրար հարող շեղանկյունիներով։ Լայնություն (սմ)՝  171 Երկարություն (սմ)՝  191 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տարոն-Բագրևանդ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1816թ. Հայտնաբերման ժամանակը՝  25.07.1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7880/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3754