Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր հիմնադաշտի կենտրոնում տեղադրված է մի խոշոր ութանկյուն զարդաշրջանակ, որը երկու կողմից շրջապատված է աղեղնաձև ժապավենով՝ վիշապի ոճավորված պատկերով։ Վերջինս զարդարված է բարդ զարդահորինվածքով։ Զարդաշրջանակը իր ներսում ամփոփում է երկայնակի ձգվող վեցանկյուն մի շրջանակ, որի կենտրոնում կենաց ծառի ոճավորված պատկեր է։ Երկու ծայրերում պատկերված են մեկական զարդահորինվածքներ, որոնք ունեն կապույտ հիմնագույն։ Ունի արձանագրություն «1929 ԱԻ»։ Դաշտը բոլորված է երեք զարդագոտիներով։ Եզրայինները նեղ են, ունեն կապույտ հիմնագույն և զարդանախշված են ալիքաձև նախշերով, իսկ կենտրոնականը լայն է, վարդագույն և զարդարված տերևանախշերով։
Լայնություն (սմ)՝ 130Երկարություն (սմ)՝ 220Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՍիսիանՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1929թ.Հայտնաբերման ժամանակը՝ 24.12.1981թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3755
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1946