Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ատամնավոր զարդաշրջանակի կապույտ հիմնագույնի վրա ուղղահայաց առանցքով ներկայացված են շեղանկյուն շրջանակներ, որոնց ներսը հարդարված է խաչաձև նախշերով։ Դրանց զույգ կողքերից կան ծաղկանախշեր և ատամնավոր երկրաչափական նախշեր և մանր կենդանական նախշեր։ Ունի արաբատառ արձանագրություն, որը վերծանվում է «1903»։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Կենտրոնի լայն գոտու վարդագույն և բաց դարչնագույն հիմնագույնի վրա պատկերված են նշաձև նախշեր։ Մյուս երկու գոտիները սպիտակավուն հիմնագույն ունեն, զարդարված են ալիքաձև նախշերով։
Լայնություն (սմ)՝ 120Երկարություն (սմ)՝ 225Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Վայոց ձորՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1903թ.Հայտնաբերման ժամանակը՝ 03.07.1978թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
59/1
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-39