Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դաշտի մակերեսով տարածվում է աստիճանաձև կտրտված եզրերով վեցանկյունատիպ զարդաշրջանակ, որի սև հիմնադաշտը պատված է բուսանախշերով բոլորված շեղանկյուն պատկերների կրկնվող նախշերով։ Այս նախշահորինվածքը հայտնի է «Ֆերահան», « հերաթ» անուններով։ Այս զարդահորինվածքի շուրջը կան կենդանիների պատկերներ։ Չորս անկյուններում պատկերված են դեղնականաչավուն տերևներով կարմիր ծաղկանախշեր։ Ունի հինգ զարդագոտի։ Կենտրոնական լայն գոտու վրա արված են երկրաչափականացված կարմիր ծաղկանախշեր, որին երկու կողմից բոլորում են կարմիր աստղածաղիկներով գոտիներ։
Լայնություն (սմ)՝ 156Երկարություն (սմ)՝ 300Նյութը՝ բուրդ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ Հարք -ԲալուՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՀայտնաբերման ժամանակը՝ 01.10.1981թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3275
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1517