Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Մանուշակագույն հիմնադաշտի վրա տեղադրված են տասնչորս ութանկյուն շրջանակներ, որոնք ամփոփում են իրենց մեջ կեռ ելուստներով երիզված աստղաձև հորինվածքներ։ Ազատ մասերում պատկերված են մեծ ու փոքր շեղանկյուններ, վարդակներ, թռչունների ոճավորված պատկերներ, աստղածաղիկներ։ Ունի երկու եզրագոտի։ Եզրայինը զարդարված է իրար միացված խոյակներով, իսկ մյուսը փոքրիկ քառակուսիներով և մկրատաձև նախշերով։ Երկու կողմից ունի ծոպեր։
Լայնություն (սմ)՝ 155Երկարություն (սմ)՝ 310Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Շիրակ-ՎանանդՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 13.01.1982թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3805
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1990