Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Բաց կարմրավուն հիմնագույնի վրա բազմանկյուն չորս շրջանակների մեջ ներկայացված են ծաղկանախշերի խոշոր երկրաչափական հորինվածքներ, որոնց կապույտ կամ կարմիր հիմնագույնի վրա ոճավորված են «կենաց ծառի» խիստ սիմետրիկ պատկեր։ Դաշտի մնացած ազատ մասերը լրացված են կենդանական նախշերով վեց հատ մի կողմում, յոթ հատ մյուս կողմում։ Ունի երեք զարդագոտի։ Կենտրոնական զարդագոտու կապույտ հիմնագույնի վրա աստղածաղիկներ են, որոնց գագաթներից ուղիղ գծիկներով դուրս են գալիս ուղղանկյուննատիպ տերևանման նախշեր։ Ներքին և արտաքին գոտիների վառ կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երեքնուկների պատկերներ։
Լայնություն (սմ)՝ 105Երկարություն (սմ)՝ 181Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Արցախ-ՍյունիքՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 15.12.1979թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2351
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1031