Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված են աստիճանաձև կողերով երեք բազմանկյուն պատկերներ, վերջիններիս կենտրոնում պատկերված է մեկական վարդակ: Աստիճանաձև բազմանկյան չորս թևում պատկերված են կենդանու մեկական սխեմատիկ նախշեր: Կենտրոնական բազմանկյան հիմնագույնը բաց շագանակագույն է, իսկ երկուսիը՝ կարմիր: Ունի երեք եզրագոտի. կենտրոնական գոտու կարմիր հիմնագույնի վրա ութթևանի ծաղկանախշեր են, մյուս երկու գոտիների շագանակագույն հիմնագույնի վրա ալիքաձև գծանախշեր են:
Լայնություն (սմ)՝ 99Երկարություն (սմ)՝ 203Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՍիսիանՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ․ սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 4․07․1980թ․Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2390/5
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1058