Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Բաց կապույտ հիմնագույնի վրա պատկերված է մի մեծ վեցանկյուն շրջանակ,որը զարդարում են հինգ մեծ մեդալիոններ, վերջիններս բնորոշ են «Լամպա-Ղարաբաղ» տիպի գորգերին: Վեցանկյուն շրջանակը մուգ կապույտ հիմնագույնով է, իսկ մեդալիոնները կրկնվում են կարմիր-դեղին հաջորդականությամբ: Մեդալիոնների կենտրոնում պատկերված է շեղանկյուն, որից դուրս են գալիս բողբոջանման ելուստներ և բուսանախշեր: Գորգի վրա կա հայատառ արձանագրություն. «1913թ., ՏՈՐ....»: Ունի երեք եզրագոտի, որոնցից սև հիմնագույնով կենտրոնի լայնը հարդարված է ծաղկանախշերով և «Տ»-աձև նախշերով, նեղ գոտիները կարմիր հիմնագույնով են՝ հարդարված բուսանախշերով:
Լայնություն (սմ)՝ 120Երկարություն (սմ)՝ 398Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՏավուշՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1913թ․Հայտնաբերման ժամանակը՝ 24․12․1981թ․Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3573
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1764