Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Նեղ դաշտի կապույտ հիմնագույնի վրա երեք շարքով տեղադրված են մեկընդմեջ դասավորված ուղղանկյունների և վեցանկյունիների ռիթմիկ շարքեր։ Ուղղանկյունիների և վեցանկյունիների չորս կողմերը լրացված են սպիտակ գույնով արված մանր շեղանկյունիներով։ Ունի չորս եզրագոտի։ Լայն եզրագոտու բալագույն հիմնագույնի վրա տեղադրված են կեռիկազարդ շեղանկյունիներ և զույգ թռչնագլուխներ։ Ներքինը՝ լրացված է ութաթերթ աստղածաղիկներով։ Արտաքին 2 գոտիները հարդարված են մանր քառակուսիներից կազմված շարքով։ Ունի ծոպեր երկու կողմից։
Լայնություն (սմ)՝ 110Երկարություն (սմ)՝ 200Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Իրան, ԲելուջիստանՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ․ 1-ին կեսՀայտնաբերման ժամանակը՝ 13․11․1987թ․Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6980/4
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3074