Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Մանուշակագույն գորգադաշտը ամբողջությամբ հարդարված է խիտ դասավորված կիսալուսնաձև պատկերներով բոլորված վարդակներով, շեղանկյուն պատկերներով, բուսանախշերով: Ունի երեք եզրագոտի. փղոսկրագույն հիմնագույնով, ներքինն ու արտաքինը հարդարված են եռաթերթ ծաղկանախշերով, շագանակագույն հիմնագույնով, կենտրոնականը՝ վարդակներ պարունակող իրար կցված ութանկյուն պատկերներով՝ միացման հատվածներում՝ ծառանման պատկերներով։
Լայնություն (սմ)՝ 125Երկարություն (սմ)՝ 372Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ գ․ ԿողբՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 23.01.1982թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3804
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1989