Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Միքայել Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ հիմնագույնի կենտրոնում քառաթև զարդաշրջանակի մեջ ամփոփված է խոշոր վարդյակ։ Հիմնական հորինվածքից դուրս միմյանց զուգահեռ ձգվում են բեկված լայն ժապավեններ, որոնց ներսը (կարմիր ֆոնի վրա) նախշազարդված է կապույտ գույնի կեռիկներով։ Ունի հայատառ գրություն՝ «Սոնա», «1915 թ», «արթուն»։ Զարդագոտին մեկն է, սպիտակ հիմնագույնով, որի վրա կան կապույտ, կարմիր, դեղին գույնի երկրաչափական պատկերներ։ Պատկանում է վիշապագորգերի «գուհարյան» տիպին, որը հայտնի է նաև «Միքայել» անունով։ Լայնություն (սմ)՝  125 Երկարություն (սմ)՝  270 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ–Վայոց ձոր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5403 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2271