Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված է կառք, կառապանը ձիերի սանձերը ձեռքին, իսկ հետնամասում նստած են երկու հոգի, հավանաբար հարս և փեսա։ Այս թեմատիկ տեսարանը լրացված է խոշոր բուսանախշերով, բադերի պատկերներով, փոքր շեղանկյունիներով։ Երիզված է մեկ նարնջագույն զարդագոտիով, որը նախշված է ալիքաձև գծանախշերով։ Այդ գոտին երիզված է երկու նեղ կարմիր գույնի, զիգզագ գծանախշով ծածկված շերտերով։
Լայնություն (սմ)՝ 134Երկարություն (սմ)՝ 180Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՇուշիՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 01.09.1981թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3267
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1510