Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգ- դաշտը կարմիր է, որի կենտրոնում տեղադրված է թեք հատվածներում զիգզագաձև եզրերով երկայնակի ձգվող շեղանկյունաձև հորինվածքը: Գորգի ողջ մակերեսը ծածկված է դարչնագույն, վարդագույն, սև և դեղին գույներով արված միանման խիտ ծաղկանախշերով, որոնք չորս անկյունային եռանկյուն հատվածներում առանձնանում են դեղին գույնի առատությամբ: Շրջանակված է մեկ լայն և երկու նեղ գոտիներով՝ դարձյալ ծաղկանախշերով: Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Չափս՝  195 x 117 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3237