Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դաշտի ընդհանուր կարմիր հիմնագույնի վրա, կտրտված եզրերով կապույտ հարթության վրա պատկերված են երեք կեռիկազարդ շեղանկյունաձև պատկերներ՝ կենտրոնականը սպիտակավուն և փոքր։ Այս շեղանկյունները և կապույտ հարթության ազատ մնացած տարածքները լրացված են ոճավորված թռչնապատկերներով, կենդանապատկերներով, վարդակներով և այլ մանր հարդարանքներով։ Դաշտի անկյուններում պատկերված են կենաց ծառի ոճավորումներ։ Երիզված է երեք լայն և հինգ նեղ զարդագոտիներով և գծանախշերով։ Լայն գոտիներից կենտրոնինը սպիտակավուն հիմնագույնով է, ծաղկանախշերով գեղազարդված, մյուս երկուսը միանման են, շեղանկյունաձև հատվածներով կտրտված։
Լայնություն (սմ)՝ 160Երկարություն (սմ)՝ 200Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՇիրակՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. 2 կեսՀայտնաբերման ժամանակը՝ 10.10.1984թ․Նվիրատու՝ Վարուժան Ազնավուրյան և Խաչատուր ԱվետիսյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5695/1
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2609