Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
3-րդ էջում Վ.Ալազանի «Իմ հուշերից» հուշագրությունն է, ուր խոսում է 1933-ի կիրակնօրյա մի առավոտի մասին, երբ հանդիպում է կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանի հետ եւ զրուցում ժամանակակից սկսնակ ու երիտասարդ շնորհալի բանաստեղծների մասին: Խանջյանի եւ Գրողների միության քարտուղարի՝ Ալազանի կարծիքները համընկնում են այն հարցում, թե ում անունները կմնան գրականության մեջ:
Հուշագիրը բերում է հետաքրքիր մի փաստ: Երբ Խանջյանի մահից հետո նրա ծոցագրպանից հանում են դրամապանակը, այնտեղ գտնում են Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի...» հայրենասիրական բանաստեղծությունը՝ արտագրված Խանջյանի մանր ու գեղեցիկ ձեռագրով: Այս փաստն ինքնին ասում է, թե որպիսի մեծ սեր է ունեցել Աղասի Խանջյանը մեր պոեզիայի նկատմամբ:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Հեղինակ՝ Վ. ԱլազանՆյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1245 244
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2443