Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
3-րդ էջում «Նպատակը մարդուն վեհացնելն է» (Զրույց Հայաստանի գրողների վարչության առաջին քարտուղար Էդ.Թոփչյանի հետ): Հարցազրույցում Էդ.Թոփչյանը անդրադառնում է հայ ազգի ճակատագրական խնդիրներին: Կյանքի սոցիալիստական վերակառուցման իդիալներով ոգեշնչված էր նաև Չարենցը, որը Հայաստանում խորհրդային գրականության հիմնադիրներից էր: Նոր գրականությունը իր արտահայտությունը գտավ Չարենցի «Սոմա» և «Ամբոխները խելագարված» պոեմներում: Թոփչյանը հանգամանորեն վերլուծում է երկերի հիմնական գաղափարը, մոտիվները:
Հոդվածին կից՝ «Ավարտվեցին չարենցյան ընթերցումները» հաղորդագրությունն է, ուր նշվում է, որ Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի գրականության ամբիոնը (վարիչ Հր.Թամրազյան) կազմակերպել է ընթերցումներ՝ նվիրված Ե.Չարենցի ծննդյան 75 ամյակին:
Ելույթ են ունեցել Ս.Աղաբաբյանը, Հ.Ֆելեքյանը, Հր.Թամրազյանը, Ալ.Զաքարյանը, Լ.Մկրտչյանը, Կ.Աղաբաբյանը:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
169 30
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 161