Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
3-րդ էջում տպագրված է (առաջին անգամ) Ե.Չարենցի նամակը Հովհաննես Թումանյանին: Այն խմբագրությանն է տրամադրել Նվարդ Թումանյանը:
«Ամենասիրելի Հովհաննես Թումանյանին
Ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին: Այսօր ժամը 4-ին Ես Ալեքսանդր Ֆեոդորովիչի հետ մեկնում եմ Երևան, գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան... »:
Չարենցը թվագրել է նամակը՝ «Մոսկվա, 1 հունվարի, 1923թ.»:
Բնագիրը գտնվում է Հայաստանի Պետական գրական թանգարանում:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1241 189
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ2387