Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
4-րդ էջում «Երևանյան քնար» հաղորդագրությունն է, ուր նշվում է, որ Երևանի 2750-ամյակի տոնակատարության օրերին «Հայաստան» հրատարակչությունը լույս է ընծայել «Երևանյան քնար» ժողովածուն, ուր տեղ են գտել հայ բանաստեղծների ՝ Երևանին նվիրված ստեղծագործություններ: Ժողովածուն բացվում է Ե.Չարենցի «Երևան» երկով, որը Չարենցը գրել է 1922թ. ամռանը Երևանում: Ավ.Իսահակյանի արխիվում Չարենցի ինքնագրով պահպանվել է երկի սկիզբը: Այն հայտնաբերել է Ա.Ինճիկյանը ու հանձնել ԳԱԹ:
2-րդ էջում Ե.Չարենցի «Ակադեմիկոս Թամանյանի անմահ հիշատակին» բանաստեղծշությունն է: Չարենցը գրել է ճարտարապետ Ալ.Թամանյանի մահվան առթիվ, ով մահացել է 1936թ. փետրվարի 20-ին: Երկը թվագրած է 1936.20-21. II. գիշեր, Երևան, վերնագրած՝ «Մահվան տեսիլ»:
-«Որքան նման է եղել պահն այդ՝ մարող կանթեղի...»:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
142 15
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ146