Գրառում՝ «Սոցիալիստական աշխատանքի հերոս, Սովետական Միության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ա.Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու մասին» «Коммунист» թերթում
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Գրառումը տպագրվել է «Коммунист» թերթում, որտեղ խոսվում է ՍՍՀՄ և Հայաստանի Մինիստրների խորհրդի հետևյալ որոշման մասին. Մոսկվայի պետական կոնսերվատորիայում և Գնեսինների անվան երաժշտամանկավարժական ինստիտուտում սահմանել Ա.Խաչատրյանի անվան կրթաթոշակ, մարդատար նավերից մեկը, Մոսկվայի նոր փողոցներից մեկը, Երևանի Հայհամերգի մեծ դահլիճը անվանակոչել Ա.Խաչատրյանի անվամբ: Թողարկել՝ ա). փոստային նամականիշ՝ նվիրված Ա.Խաչատրյանի ծննդյան 80-ամյակին, բ). հատընտիր ստեղծագործությունների հավաքածուն՝ ձայնագրված ձայնապնակների վրա: Մոսկվայի Նեժդանովա փողոցում գտնվող տան և Դիլիջանում Կոմպոզիտորների տան քոթեջի ճակատային մասերում, որտեղ Խաչատրյանը ապրել և ստեղծագործել է, տեղադրել հուշատախտակներ: Տեղադրել Ա.Խաչատրյանի հուշարձանը նրա անունը կրող համերգասրահի շենքի առջև: Հրատարակել ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն, նկարահանել Ա.Խաչատրյանի կյանքին և ստեղծագործական գործունեությանը նվիրված լիամետրաժ փաստավավերագրական ֆիլմ։ Տեքստը՝ հայերեն:
Հեղինակ՝ ԱրմենպրեսՆյութը՝ Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթիցՆվիրատու՝ Ստացված է Мосгорсправки-իցՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 27 ապրիլի, 1979թ.Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2058
Բաժնեհաշվառանիշ՝
ПЛ-2304