Գրասեղան (конторка)՝ Արամ Խաչատրյանի անձնական իրեր...
Գրասեղան (конторка)՝ Արամ Խաչատրյանի անձնական իրերից
Թեմա՝
Կահավորանք
Ենթաթեմա՝
Գրասենյակային կահույք
Տեսակ/ժանր՝
Գրասեղան
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ա.Խաչատրյանի գրասեղանը պատրաստված է ամուր տեսակի փայտից, ներկված շագանակագույն-կարմիր գույնի երանգով և պատված է սպիրտային լաքով: Թեք մակերևույթին կա բացվող կափարիչ, որը փակվում է երկու բրոնզագույն հանգույցներով: Կափարիչի կենտրոնական մասը ծածկված է ալ կարմիր գործվածքով, իսկ ծայրամասերը հղկված են: Գրասեղանի վերին հատվածում կան փայտյա ձևավոր քիվեր (карниз), իսկ աջ մասում՝ լամպի համար նախատեսված հարմարանք: Գրասեղանի կափարիչը բացված վճակում պահվում է փայտե հարմարանքով, որին ամրացված է բրոնզե պտուտակ: Կափարիչի փականը հանված է: Գրասեղանից 31սմ բարձրության վրա կա դարակ՝ առջևի մասում խորացված կտրվածքով: Դարակի աջ և ձախ մասերն ունեն փայտե քիվեր, իսկ ետնամասի քիվը բացակայում է:
Լայնություն (սմ)՝ 78Երկարություն (սմ)՝ 91Բարձրություն (սմ)՝ առջևի բարձրություն`110, հետևի բարձրություն` 125Նյութը՝ Ամուր տեսակի փայտ, լաք, բրոնզե պտուտակ, մահուդե գործվածքՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱնհայտՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ ԱնհայտՆվիրատու՝ Կոմպոզիտորի որդի՝ Կարեն Խաչատրյան (1979թ.)Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
125
Բաժնեհաշվառանիշ՝
ЛВД - 112